Ադրբեջանում շարունակվում են ընդդիմադիրների ձերբակալությունները 

Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը,  հյուսիսային շրջանում «Մուսավաթ» կուսակցության հյուսիսային շրջանի կոորդինատոր Մարդան Մեհթիին կանչել են Սիազանյան շրջանի ոստիկանություն եւ ձերբակալել են: Կանչը կապված է եղել երկու օր առաջ այդ շրջկենտրոնում բողոքի ակցիաների հետ:  

«Մուսավաթ» կուսակցության աշխատակազմի ղեկավար Գյուլաղա Ասլանլին    Turan-ին հայտնել է, որ ընդդիմադիրը ոստիկանություն է եկել իր ազգականի հետ, բայց կարճ ժամանակ անց ազգականին, առանց պատճառները բացատրելու, ասել են, որ Մարդանը ձերբակալվել է:

Այսպիսով` ոստիկանության կողմից բողոքի ակցիաների առիթով ձերբակալված ընդդիմադիրների թիվը հասել է տասը մարդու: Ձերբակալվածների ընդհանուր թիվը գերազանցել է   60 մարդը: