Աշխարհի բասկետբոլի առաջնության եզրափակիչ փուլում Թուրքիա-ԱՄՆ խաղի ժամանակ կիսամերկ գեղեցկուհիներն ուրախացրել են հանդիսատեսին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ խաղին ներկա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կնոջ հետ նախընտրել էր աղջիկների ելույթների ժամանակ դուրս գալ սրահից։
Նշենք, որ Էրդողանը մասնակցելով նախորդ խաղերից մեկին, ներքին կարգով հրահանգել էր թույլ չտալ կիսամերկ աղջիկներին խաղի ընթացքում պարել, որը մեծ արձագանք էր գտել թե' Թուրքիայում, թե' աշխարհում։
Նշենք, որ խաղն ավարտվել է ԱՄՆ-ի հաղթանակով, ով 16 տարի անց կրկին դարձավ բասկետբոլի աշխարհի չեմպիոն։




























