Թուրքիայի քրդաբնակ Շրնաք նահանգի Իդիլի շրջանում PKK-ի զինյալները երկու գործողություններ են իրականացրել ոստիկանության դեմ, որի ընթացքում սպանվել է 3 ոստիկան եւ վիրավորվել՝ 7-ը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Իդիլում քուրդ զինյալները ճանապարհին պայթուցիկ նյութեր են տեղադրել, որը հեռակառավարման միջոցով պայթեցրել են, երբ անցել է ոստիկանական մեքենան։ Միեւնույն ժամանակ Իդիլում քուրդ զինյալների մեկ այլ խումբ զինված հարձակում է ձեռնարկել շրջանի ժանդարմերիայի հրամանատարության դեմ։

Երկու հարձակումների հետեւանքով սպանվել է 3 եւ վիրավորվել՝ 7 ոստիկան։