Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավար Վալերի Գոնտարյովը ուկրաինական զանգվածային լրավամիջոցներին մեղադրել է ծախվածության մեջ, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»:
«Մեր երկրի խնդիրը հավանաբար ավելի շատ այն է, որ զանգվածային լրատվության շատ միջոցներ են օլիգարխիկ կլանի ձեռքում: Այդ պատճառով շատ հաճախ, չեմ ցանկանում վիրավորել այստեղ ներկա մամուլի ներկայացուցիչներին, ես նրանց կոչում եմ ազատ ծախու մամուլ: Եվ դա սարսափելի է: Եթե մենք ապամենաշնորհում ենք ամբողջ շուկան, ապաօլիգարխացնում ենք մեր բոլոր տնտեսական սեկտորները, կարծում եմ, զանգվածային լրատվության սեկտորը պիտի առաջինը հայտնվի դրանց թվում», — ասել է նա:
Գոնտարեւայի խոսքով, ցանկացած սխալ տեղեկություն ապատեղեկատվություն է, որը շուկայում խուճապ է ստեղծում:
Գոնտարեւայի կարծիքով, Ուկրաինայի ճգնաժամն անհամեմատ ավելի հեշտ կընթանար, եթե խուճապի տրամադրություններ չհրահրվեին:



























