Flint Hills Resources LLC ամերիկյան ընկերությունը, որը պատկանում է միլիարդատերեր Չառլզ ու Դեւիդ Քոհամին, պատրաստ է նավթի յուրաքանչյուր բարելի դիմաց լրացուցիչ վճարել 0.5-ական դոլար, միայն թե նավթն իրենցից վերցնեն: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը:

Ընդ որում դեռ անցած տարի արդյունահանած նավթի մեկ բարելը Flint Hills Resources LLC ընկերությունը վաճառում էր 13.5 դոլարով, իսկ 2014 թ. հունվարին՝ նույնիսկ 47.6 դոլարով: Նավթից ազատվելու նպատակով «լրացուցիչ վճարի» ներդրումը ընկերությունը բացատրել է նավթի համաշխարհային գների կտրուկ անկումով ու Flint Hills Resources LLC–ի հանքավայրերում արդյունահանվող նավթի ցածր որակով:

Գործակալությունը նշում է, որր ընկերության գնացուցակը հրապարակված է ընկերության կայքում: Flint Hills Resources LLC-ի մամուլի քարտուղարը չի կարողացել մեկնաբանել նավթի համար «լրացուցիչ վճարը», հայտնում է Gazeta-ն: