Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 456 դեպք:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 10 հազարից ավելի փամփուշտ:

Հակառակորդն օգտագործել է ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր, մասնավորապես СВД եւ «Սեւ նետ» տիպի դիպուկահար հրացաններ, ПК, ДШК եւ УТЁС տիպի գնդացիրներ, ինչպես նաեւ նռնականետեր: Հակառակորդն ավելի ակտիվ է եղել սեպտեմբերի 5-ին եւ 6-ին: Միայն այդ երկու օրերին ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակվել է 1 800-ից ավելի գնդացրային կրակոց: Պաշտպանական գոտու բոլոր ուղղություններում տեղակայված ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: