Նավթի համաշխաչհային գները նախօրեի կտրուկ անկումից հետո աճում են:

Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,85 տոկոսով՝ հասնելով 28,98 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի մարդտյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,07 տոկոսով՝ հասնելով 30,41 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Սեւ ոսկու» համաշխարհային գների վրա շարունակում է ազդել շուկայում առաջարկի ավելցուկի մասին ներդրողների մտավախությունները՝ կապված պատժամիջոցները հանելուց հետո նավթի շուկա Իրանի մուտքով: