Ղազախստանի Շիմքեթ քաղաքի «Սակ» կինոստուդիան ավարտել է «Ղազախական խանություն» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի նկարահանման աշխատանքները։ Ազգային նախագիծը նվիրված էր ղազախական խանության 550-ամյակին, որը հանրապետությունում նշվեց անցյալ տարի։  «Էքսպրես Կ» պարբերականի տեղեկություններով՝ 70 ր տեւողությամբ մուլտֆիլմի  վրա աշխատել է 60-հոգանոց թիմ։ Օգտագործվել է 3D-անիմացիայի տեխնոլոգիան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ղազախական խանության հիմնադիր Ժանիբեկ եւ Կերեյ խաների մասին պատմող մուլտֆիլմը սկսվում է նրանց մանկության նկարագրությունից։ Հանդիսատեսի աչքի առաջ նրանք ազգային խաղերով մեծանում են եւ միավորում ղազախ ազգը։