Թուրքիայի Շրնաք եւ Դիարբեքիր նահանգներում քուրդ զինյալները բախումների ժամանակ սպանել են 2 ոստիկանի եւ մեկ զինվորականի։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ հունվարի 18-ի երեկոյան Շրնաքի թաղամասերից մեկում PKK-ի դեմ գործողությունների ժամանակ սպանվել են 2 ոստիկաններ։

Գրեթե նույն ժամերին Դիարբեքիրի Սուրի շրջանում կրկին PKK-ի դեմ գործողությունների ժամանակ քուրդ զինյալների կողմից սպանվել է մեկ զինվորական։

Նշվում է, որ հիշյալ գործողությունների ժամանակ վիրավորվել են մոտ 10 ոստիկաններ։