Նավթի համաշխարհային գները վերականգնել են դինամիկ աճը եւ գնվում ու վաճառվում են տարբեր ուղղություններով: 

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի գները շարունակել են անկումը, հաղորդում է  Gazeta-ն:

WTI ապրանքանիշի թեթեւ նավթի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային (NYMEX) բորսայում աճել են 1,9 տոկոսով, մինչեւ մեկ բարելի դիմաց 29,98 դոլարի:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի գների փետրվարյան ֆյուչերսների արժեքը աճել է 5,09 տոկոսով՝ հասնելով 30,17 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: