«Ուկրաինայի Նավթագազ»-ը հրաժարվել է վճարել հունվարի 19-ին «Գազպրոմ»-ի ներկայացրած 2.59 մլրդ դոլարի հաշիվը՝ անթույլատրելի անվանելով «վերցրու կամ վճարիր» սկզբունքի կիրառումը: Այս մասին հայտարարել է «Ուկրաինայի Նավթագազ»-ի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, ընկերությունն այս դրույթը վիճարկելու է Ստոքհոլմի առեւտրային պալատի արբիտրաժում:
Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխային արդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինը նաեւ հայտարարել է, որ «Գազպրոմ»-ի ներկայացրած հաշվի իրավաչափությունը դատարանը կորոշի:
Այսօր ավելի վաղ «Գազպրոմ»-ն «Ուկրաինայի Նավթագազ»-ին 2.549 մլրդ դոլարի հաշիվ էր ներկայացրել: «Գազպրոմ»-ն ակնկալում է վճարումը ստանալ 10 օրվա ընթացքում:



























