Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրը մեկնաբանել է ենթադրությունը, որի համաձայն Էր Ռիադը էժան նավթի օգնությամբ ճնշում է գործադրում Իրանի նկատմամբ, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNN-ը:
«Մարդիկ պետք է վերադառնան Ադամ Սմիթին եւ տնտեսության հիմնարար սկզբունքներին՝ առաջարկի ու պահանջարկի վերաբերյալ»,-հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ շուկան ինքը պետք է որոշի նավթի գինը: Նավթի ներկա գինը հենց շուկայական է, ընդգծել է ալ-Ջուբեյրը:
«Դուք չեք կարող մանիպուլացնել շուկան եւ պարբերաբար դա անելու հնարավորություն ունենալ»,- նկատել է սաուդցի նախարարը:
Նրա խոսքով, սխալ հաշվարկի դեպքում ստիպված եք լինելու հսկայական գին վճարել: Նախարարը նաեւ հայտնել է, որ Մերձավոր Արեւելքում դավադրության տեսությունները նկարագրում են մեր տերությունների գործողությունները, իսկ Արեւմուտքում դավադրությունների տեսություններում հիշատակվում են նավթ արդյունահանող երկրները:




























