Նյու Յորքում տղամարդը, որը կնոջը կասկածել է ինտիմ լուսանկարները սոցիալական ցանցի մի քանի օգտատերերի ուղարկելու մեջ, ստիպել է նրան մերկ վիճակում քայլել քաղաքի փողոցներով: Ամուսինների անունները հայտնի չեն, հաղորդում է Lenta-ն:

Տեսանյութը նկարահանել է ամուսինը եւ տեղադրել LiveLeak.com կայքում: Այնտեղ երեւում է, թե ինչպես է կինը սկզբում փողոցում քայլու սրբիչով փաթաթված, իսկ հետո ամուսինը քաշում է սրբիչը եւ ասում. «Հանիր, բոլորը պետք է տեսնեն քո ամոթը»:

Մերկ կինը փորձում է թաքնվել կայանված մեքենաների հետեւում, ձեռքերով ծածկելով մարմնի ինտիմ մասերը:

LiveLeak.com-ում տեսանյութը ավելի քան 270 հազար դիտում է ունեցել: Օգտատերերի մեծ մասը ամուսնու քայլը դաժան եւ անիմաստ է համարել: