Թուրքիայի Անթալիա քաղաքում ոստիկանության աշխատակից 34-ամյա Ալի Չնարը տանը 4-ամյա երեխայի աչքի առաջ սպանել է 33-ամյա Սերափ Չնարին, ով ցանկանում էր բաժանվել։

Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ Սերափ Չնարը տեղեկացել է, որ ամուսինը դավաճանում է իրեն ու սիրուհի ունի։ Որից հետո նա ամուսնուց բաժանվելու համար դիմել է դատարան։

Ամուսինը, իմանալով իրենից բաժանվելու ցանկության մասին, վիճել է կնոջ հետ, որի ընթացքում 4-ամյա երեխայի աչքի առաջ ծառայողական ատրճանակով սպանել կնոջը։