West Texas Intermediate (WTI) տեսակի նավթի գինը նվազել է ու հասել 2003 թվականի մայիսի նվազագույնին, որի արդյունքում ԱՄՆ-ում նավթը կաթից երկու անգամ էժան է, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:

Մեկ գալոն (3,79 լիտր) WTI տեսակի նավթի գինը ներկայումս հավասար է մոտ կես գալոն 3-րդ կարգի կաթի գնին, որը սակարկվում է Չիկագոյի բորսայում: Այս հարաբերակցությունը վատագույնն է 2004 թվականից ի վեր:

Հունվարի 20-ին, սակարկությունների ընթացքում WTI տեսակի նավթի գինը նվազել է՝ հասնելով 26,19 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, ինչը համապատասխանում է 62 սենթի՝ մեկ գալոնի դիմաց: