Չինաստանի ազգային բանկն ուսումնասիրում է սեփական վիրտուալ արժույթը գործարկելու հարցը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը։
Այս քայլը Չինաստանի ղեկավարությունը հիմնավորում է այն հանգամանքով, որ վճարման այլընտրանքային համակարգերը կարող են բարձրացնել միջազգային գործարքների արդյունավետությունը։
Չինաստանի ԿԲ-ն հետազոտող խումբ էր ստեղծել 2014թ. վիրտուալ արժույթների ուսումնասիրման համար։ ԿԲ-ն հայտնել է, որ խորհրդատվություն է անցկացրել Citigroup-ի եւ Deloitte-ի մասնագետների հետ։ Բանկը չի ճշտել, թե ինչ տեխնոլոգիա է օգտագործվելու վիրտուալ արժույթի համար։



























