«Գազպրոմը» նիդերլանդական South Stream Transport B.V. ընկերության հետ Ռուսաստանից Սեւ ծովով Թուրքիա հասնող գազատարի շինարարության նախագծի իրականացման համար գաղտնիության համաձայնագիր է ստորագրել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։

«Գազպրոմի» տնօրենների խորհուրդը Ռուսաստանից Սեւ ծովով Թուրքիա հասնող գազատարի շինարարության նախագծի իրականացման համար կոմերցիոն գաղտնիք հանդիսացող տեղեկությունների փոխանակության ապահովության պահպանման մասին որոշում է կայացրել»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ համաձայնագիրը կգործի մինչեւ 2021թ.։

Նշենք, որ 2015թ. ամռանը «Գազպրոմը» խզել էր պայմանագիրը իտալական Saipem ընկերության հետ։