Թուրքիայի խորհրդարանը վերածվել է քրդերի կոտորածին աջակցող կառույցի։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի խորհրդարանի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը։

Քրդական DIHA գործակալության փոխանցմամբ՝ HDP-ի առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի խորհրդարանին՝ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում բնակչության կոտորածի վրա աչք փակելու համար՝ շեշտելով, թե դրանով խորհրդարանը հանցակից է դառնում այդ կոտորածներին։

«Խորհրդարանը անգործունակ է։ Այն վերածվել է կոտորածներին աջակցող կառույցի։ Դա ամոթալի է»,-ասել է Դեմիրթաշը։