ԱՄՆ-ում Ղուրանի սրբապղծումից հետո՝ սեպտեմբերի 13-ին Հնդկաստանի մահմեդական բնակչությունը բազմահազարանոց բողոքի ցույց է կազմակերպել։
Հյուսիսային Ջամմա եւ Քաշմիր նահանգում ցուցարարները քրիստոնեական միսիոներական դպրոց եւ երկու վարչական շենք, իսկ հարեւան Փենջափ նահանգում՝ եկեղեցի են հրդեհել:
Ջամմայում եւ Քաշմիրում ցուցարարները նաեւ մեքենաներ եւ կառավարական շենքներ են հրդեհել։ Նրանց ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել։ Անկարգությունների ժամանակ զոհվել է 14, վիրավորվել 75 մարդ։
Ինչպես հիշեցնում է «ՌԻԱ Նովոստին», սեպտեմբերի 11-ին Թենեսի նահանգի երկու հոգեւորականներ Ղուրանի երկու օրինակ էին այրել։ Նյու Յորքում էլ մարդիկ Ղուրանի էջեր էին պոկել եւ վառել։





























