ԱՄՆ կառավարությունը հավանություն է տվել Իրաքին լազերային նշանառությամբ ռումբերի,  AIM-9M Sidewinder «օդ-օդ» կառավարելի հրթիռների եւ այլ սպառազինության հնարավոր վաճառքի վերաբերյալ որոշմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ը:

Նրա տվյալներով, ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտպանական համագործակցության եւ անվտանգության գործակալությունը (DSCA) համապատասխան որոշման մասին հունվարի 15-ին տեղյակ է պահել ամերիկացի օրենսդիրներին: Նրանք ունեն 30 օր՝ գործարքը մերժելու կամ ընդունելու համար, որը գնահատվում է 1,95 մլրդ դոլար:

«Այս պայմանագրը թույլ կտա Իրաքին ամբողջությամբ օգտագործել իր օդանավերը՝ ապահովելով օդաչուների նախապատրաստությունը երկրի արդյունավետ պաշտպանության համար՝ ներկա եւ ապագա վտանգների պայմաններում»,-ասված է DSCA-ի հայտարարության մեջ, հաղորդում է Reuters-ը: