Վլադիկավկազի կենտրոնական շուկայի մոտ սեպտեմբերի 9-ի առավոտյան տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչություն ունեցողների վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին ՌԴ Հյուսիսային Օսիայի իշխանությունները խոստանում են վճարել մեկ միլիոն ռուբլի:
Ահաբեկչության վերաբերյալ որեւէ տեղեկություն ունեցողներին, իշխանությունները խնդրում են զանգահարել ՆԳՆ եւ Անվտանգության դաշնային ծառայության վստահության հեռախոսներին:
Միաժամանակ, ըստ ՌԴ ՆԳՆ ղեկավար Ռաշիդ Նուրգալիեւի, իրավապահ մարմինները ստացել են հնարավոր ահաբեկչի դիմագծերը: «Օպերատիվ աշխատանքները պատկերացում են տալիս, թե ով կարող էր կատարած լինել այդ հանցագործությունը»,- ասել է նա, հավելելով, որ հիմա խնդիր է դրվել պարզել, թե ով է կանգնած ահաբեկչության թիկունքում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Վլադիկավկազի կենտրոնական շուկայի մոտ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է «Վոլգա» մեքենայում թաքցրած պայթուցիկ սարքը: Պայթյունի հետեւանքով զոհվել է ր 17, վիրավորվել` 190 մարդ: Զոհերից 4-ը հայ են, որոնցից մեկը` ՀՀ քաղաքացի:




























