Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 40 մլն դոլար կներդնի «Ամերիաբանկի» (Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը) կապիտալում։ Համապատասխան  համաձայնությունը ստորագրվել է հունվարի 21-ին Երեւանում։ Այս գործարքը կապիտալում ներդրումներ կատարելու առումով (equity investment) տարածաշրջանում ՎԶԵԲ-ի ամենախոշոր գործարքն է։

Առաջին փուլում բանկը 30 մլն դոլար կներդնի բաժնեմասերի մոտ 20 տոկոսը գնելու համար։ Մնացած 10 մլն դոլարը կօգտագործվի բանկի կապիտալի հետագա աճի համար։

Ներդրման նպատակն է բանկը նախապատրաստել ապագա IPO-ին։ 2016թ. ընթացքում ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը կընդգրկվի «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի կազմում։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի խոշորագույն բանկն է ակտիվներով, վարկային պորտֆելներով, պարտավորություններով եւ ավանդներով։ Բանկի ընդհանուր կապիտալը հիմա կազմում է մոտ 200 մլն դոլար, իսկ 2015թ. վերջին ընդհանուր ակտիվները՝ 1 մլրդ դրամ։