IFC միջազգային ֆինանսական ընկերությունը «Ամերիաբանկին» 50 մլն դոլարի չափով վարկ է տրամադրել։ Վարկային համաձայնագիրը ստորագրվել է հունվարի 21-ին Երեւանում։
Միջոցները տրամադրվելու են կապիտալը մեծացնելու նպատակով՝ IPO-ին նախապատրաստելու եւ հաճախորդների վարկավորման համար։
Նշենք, որ IFC-ն ավելի վաղ Ամերիաբանկի» հետ վարկային ծրագիր էր իրականացրել։ 2009թ. դեկտեմբերին բանկը 15 մլն դոլար էր ստացել վերականգնվող էներգետիկայի օբյեկտների վարկավորման համար։
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի խոշորագույն բանկն է ակտիվներով, վարկային պորտֆելներով, պարտավորություններով եւ ավանդներով։ Բանկի ընդհանուր կապիտալը հիմա կազմում է մոտ 200 մլն դոլար, իսկ 2015թ. վերջին ընդհանուր ակտիվները՝ 1 մլրդ դրամ։
Նախքան գործարքը բանկի բաժնեմասների 100 տոկոսը պատկանում էր TDA Limited ընկերությանը, որն իր հերթին կապված է «Տրոյկա Դիալոգ» խմբի հետ։


























