Հյուսիսային Օսիայում դատավճիռ է կայացվել ապօրինի ներգաղթի կանխման բաժնի փորձագետի նկատմամբ՝ Հայաստանի մի քաղաքացու վարչական պատասխանատվությունից ապօրինաբար ազատելու մեղադրանքով:

Իրավապահները պարզել են, որ 37-ամյա Ալան Կուպեեւը կաշառք է վերցրել: 2010թ. մայիսի 5-ին Կուպեեւը Հայաստանի քաղաքացուց ստացել է 1600 ռուբլի: Նախաքննության ընթացքում նա խոստովանել է իր մեղքը: Նրան դատապարտել են 2 տարվա պայմանական ազատազրկման: