Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը չի պատրաստվում պաշտոնաթող լինել լրատվամիջոցներում իր հասցեին հնչած քննադատության պատճառով: Այդ մասին նա հաղորդել է REN TV հեռուստաալիքին:

Նա նշել է, որ համաձայն չէ իր հասցեին արված քննադատության հետ: Պատասխանելով հարցին, կդառնա՞ր, արդյոք, Ելենա Բատուրինան մեծահարուստ, եթե քաղաքապետի կին չլիներ, Լուժկովը պատասխանել է. «Իմ կինը տաղանդավորագույն կին է, եւ դա ընդունում են բոլորը: Նա ավելի հարուստ կլիներ, եթե քաղաքապետի կին չլիներ»:

Նշենք, որ անցած շաբաթ մի քանի հանրային հեռուստաալիքներ վավերագրական ֆիլմեր եւ հաղորդումներ են ցուցադրել, որոնք վարկաբեկում են Մոսկվայի քաղաքապետի կնոջը: Մասնավորապես, ուրբաթ երեկոյան НТВ ալիքը ցուցադրել է «Բանը կեպիի մեջ է» ֆիլմը, որում փաստեր են ներկայացվել՝ քաղաքապետի եւ նրա կնոջ ընտանեկան բիզնեսի մութ կողմերի մասին:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահի վարչակազմում, վերջին օրերին ակնհայտ դժգոհություն էին ցուցաբերում Մոսկվայի քաղաքապետարանի հայտարարությունների կապակցութամբ: