Թուրքիայի քրդաբնակ Նուսայբինի շրջանում ճանապարհով անցնող ոստիկանական ավտոբուսը ականանետերով հարձակման է ենթարկվել:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ PKK-ի զինյալները ճանապարհին սպասել են ոստիկաններին տեղափոխող ավտոբուսին եւ վերջինիս մոտենալուն պես սկսել տարբեր զինատեսակներից, այդ թվում նռնականետով, հարձակում իրականացնել ավտոբուսի վրա։

Կարճատեւ հարձակման հետեւանքով վիրավորվել է 9 ոստիկան, որոնց տեղափոխել են Նուսայբինի պետական հիվանդանոց։