Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հաստատել է Ռուսաստանի հետ Կամբարատինի ՀԷԿ-1 եւ Վերին Նարինի կասկադ ՀԷԿ-ի շինարարության եւ շահագործման մասին համաձայնագրի չեղարկումը։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի խոսնակը։

Հիմա Ղրղզստանի ԱԳՆ-ն սահմանված կարգով պետք է ՌԴ կառավարությանը տեղյակ պահի նշված համաձայնագրերի չեղարկման մասին։ Ղրղզստանի նախագահի կողմից ստորագրված օրենքները ուժի մեջ են հրապարակումից հետո մտնում 15-օրյա ժամկետում, փոխանցում է ՌԲԿ-ն։

2015թ. դեկտեմբերի վերջին Ալմազբեկ Աթամբաեւը հայտարարել էր, որ Ռուսաստանը տնտեսության եւ նավթի գների անկման պատճառով այլեւս չի կարող ֆինանսավորել Ղրղզստանում նախագծերը։ Նա նշել է, որ խոսքը նախկինում Ղրղզստանի  հետ համաձայնեցրած նոտ 3 մլրդ դոլար արժողությամբ նախագծերի մասին է։

Կրեմլից իրենց հերթին հայտնել էին, որ իրոք բարդություններ են ծագել, եւ քննարկվում են հնարավոր տարբերակները։