Ուկրաինայի հակամենաշնորհային հանձնաժողովը որոշել է «Գազպրոմ» ընկերությանը տուգանել 85 մլրդ գրիվենով՝ Ուկրաինայի բնական գազի տարանցման շուկայում մենաշնորհային դիրքը չարաշահելու համար: Այս մասին հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով հանձնաժողովի նախագահ Յուրի Տերենտեւին:
«Կայացվել է որոշում այն մասին, որ «Գազպրոմ» ընկերությունը, որպես մենաշնորհային գնորդ, չարաշահում է Ուկրաինայի տարածքով անցնող մայրուղային խողովակաշարով բնական գազի տանացման շուկայում զբաղեցրած մենաշնորհային դիրքը: Սահմանված տուգանքի գումարն է 85 մլրդ գրիվեն»,- ասել է նա:
Ինչպես հայտնել էին, «Գազպրոմը» Կիեւի կողմից ճանաչվել է տարանցման մենաշնորհական, եւ տարանցման մասով 6.2 մլրդ դոլարի պահանջից բացի Ուկրաինան մտադիր է ռուսական հոլդինգին տուգանել եւս 3.15 մլրդ դոլարով:



























