Ինդոնեզիայում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացել են «Սուխովո» կոնստրուկտորային բյուրոյի աշխատակիցները, ովքեր զբաղվում էին Ռուսաստանում ձեռք բերված կործանիչների մատակարարմամբ։

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, մահվան պատճառները դեռեւս պարզվում են։

«Իտառ-տասս»-ի հաղորդմամբ, ինժեներների դիակները հայտնաբերվել են իրենց բնակարաններում երկուշաբթի` սեպտեմբերի 13-ի առավոտյան։ Բժիշկների եզրակացության համաձայն, երկու ռուս ինժեներների մահացել են սրտի կաթվածից։ Դեպքը պատահել  է Ինդոնեզիայի «Սուլթան Հասանուդին» ավիաբազայում։