Հայաստանի Ազգային ժողովն այսօր` սեպտեմբերի 14-ին սկսում է չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի աշխատանքները։

Խորհրդարանի դահլիճի վերանորոգման պատճառով, նոր նստաշրջանի առաջին քառօրյա նիստերը գումարվելու են ՀՀ կառավարության նիստերի դահլիճում:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քառօրյայից առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 14-16-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի  որոշման նախագծերը: ԱԺ ութերորդ  նստաշրջանի օրակարգի նախագծում  ընդգրկվել է 170 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 105 հարց, միջազգային 28 պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի  եւ սեպտեմբերի 14-16-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի  նախագծերը կհաստատվեն սեպտեմբերի 14-ի ԱԺ նիստում: