Բաքվում ոստիկանության վարչության շենքի առջեւ ինքնասպանության փորձ է արվել: Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Բաքվի Նասիմինի շրջանի վարչության առջեւ:
Ադրբեջանի մայրաքաղաքի 25-ամյա բնակիչ Անար Ամիրովն անհայտ հանգամանքներում իրեն դանակի հարվածներ է հասցրել: Նա բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կլինիկական կենտրոն: Ա.Ամիրովի վիճակը ծանր է: Ինքնասպանության փորձի դրդապատճառները հայտնի չեն:
Նասիմինի շրջանի ոստիկանության բաժնում մեկնաբանություններ չեն անում:





























