Հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրը Facebook-ում հրապարակում է արել «Սիրունիկը» ֆիլմի սիքվելի հնարավորության մասին՝ 14 ժամվա ընթացքում 1.1 մլն «լայք» հավաքելով: Այս կերպ հանդիսատեսը, Գիրի առաջարկով, քվեարկել է 1990 թվականին թողարկված հայտնի ռոմանտիկ ֆիլմի շարունակության գաղափարի օգտին:
«Մենք մտորում ենք «Սիրունիկի» սիքվելի մասին: Բայց քանի որ լիովին վստահ չենք, որոշեցինք ընտրությունը թողնել երկրպագուներին: Եթե այս գրառումը 1 մլն «լայք» հավաքի, հաշվի կառնենք դա»,- գրել է Գիրը՝ հավելելով, որ նա նորեկ է Facebook-ում եւ բոլորին առաջարկել է բաժանորդագրվել իր էջին:
Ըստ Lenta-ի, դերասանը գրառմանն ավելացրել է 2015 թվականի մայիսին ֆիլմի 25-ամյակի առիթով Today Show հեռուստահաղորդման ժամանակ արված իր եւ Ջուլիա Ռոբերթսի լուսանկարը:




























