Մոլդովայում անցկացվող կանանց մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի A խմբի մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Անգլիայի ընտրանին: Առաջին հանդիպումը խմբում մեր թիմը տանուլ էր տվել Ֆինլանդիային` 0:5 հաշվով: Այժմ գրանցվեց ավելի խոշոր հաշիվ` 0:9, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Խմբի հաղթողը հայտնի կդառնա սեպտեմբերի 16-ին, երբ կհանդիպեն Անգլիան ու Ֆինալնդիան: Երրորդ տեղի համար կպայքարեն Հայաստանը եւ Մոլդովան:

Մրցաշարային աղյուսակ

1. Անգլիա         2 2 0 0 13-0 6

2. Ֆինլանդիա   2 2 0 0 9-0 6

3. Մոլդովա      2 0 0 2 0-8 0

4. Հայաստան    2 0 0 2 0-14 0