Ամերիկացի նկարչուհի Լիզա Լեւին ծրագրում է երկու օր մերկ նստել զուգարանակոնքի վրա՝ դրանով իր բողոքը հայտնելով ժամանակակից արտ համայնքում տիրող բարքերի դեմ: Ինչպես գրում է The Independent-ը, «Նկարչի համեստ ներկայությամբ» կոչվող ակցիան կանցնի հունվարի 30-ին եւ 31-ին նյույորքյան Christopher Stout պատկերասրահում:

Լեւիի խոսքով ինքը որոշել է դիմել այս ակցիային, քանի որ հոգնել է այն ինքնասիրահարված կեղծավորությունից, որով լեցուն է արվեստագետների միջավայրը: Նա այդ կեղծավորության խորհրդանիշն է համարում Մարինա Աբրամովիչի 2010 թ. «Նկարչի ներկայությամբ» բեմադրությունը՝ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում: 29 օրվա ընթացքում բոլոր ցանկացողները կարող էին նստել Աբրամովիչի դիմաց ու նայել նրա աչքերի մեջ:

Լեւիի ակցիան այդ բեմադրությունն է ծաղրում: Հանդիսականը կարող են նստել նրա դիմաց գտնվող մյուս զուգարանակոնքին ու անել ինչ ուզում է, բայց նկաչուհուն դիպչելն արգելված է, հայտնում է Lenta–ն: