Գրեթե 8 հազար մարդ է ստորագրել հանրագիրը, որը Հարրի Փոթերի մասին ֆիլմաշարում Հերմիոնայի դերը կատարած դերասանուհի Էմմա Ուոթսոնին կոչ է անում մեկ շաբաթ ապրել Կալեում, փախստականների ճամբարում ու ապացուցել, որ նրանք վտանգավոր չեն, հայտնում է Independent-ը: Ուոթսոնը ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանն է ու կողմ է արտահայտվում ԵՄ երկրներում փախստականների ընդունելությանը:

Հանրագրի հեղինակները դերասանուհուն առաջարկել են մեկ շաբաթ առանց թիկնապահների ապրել միգրանտների հետ նրանց ճամբարում, որպեսզի ապացուցի հասարակայնությանը, որ նրանք սպառնալիք չեն ներկայացնում ու հարգում են կանանց իրավունքները, հայտնում է Gazeta-ն:

«Ես ամբողջովին հերքում եմ այն պատկերացումները, որ Հյուսիսային Աֆրիկայից ու Մերձավոր Արևելքից եկած միգրանտները վտանգ են ներկայացնում ու կարող են բռնաբարել կանանց»,- գրում է քվեարկությունը նախաձեռնողը՝ Օսկար Այզարդը, որն ապրում է Մելբուրնում (Ավստրալիա), հայտնում է Lenta-ն: