Իտալիան դեմ է հանդես գալիս դեպի ԵՄ փախստականների հոսքի զսպման նպատակով Եվրամիության կողմից  Եվրահանձնաժողովի պահանջած  3 մլրդ եվրոյի հատկացմանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Բրյուսելում դիվանագիտական աղբյուրին:  

«Իտալիան առայժմ արգելափակում է այդ որոշումը, որովհետեւ նախատեսված է ԵՄ-ի բյուջեից 1 մլրդ եվրո հատկացնել, իսկ մնացած 2 մլրդ եվրոն պիտի հատկացնեն անդամ երկրները», - ասել է գործակալության զրուցակիցը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Թուրքիան վճռորոշ դեր է խաղում միգրանտների ճգնաժամի լուծման գործում: 

Դեռեւս նոյեմբերին անցկացված բանակցությունների ընթացքում Թուրքիան համաձայնել է Եվրոպական միությանն օգնել զսպելու ներգաղթյալների հոսքը այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը հավանություն է տվել երկրին 3 մլրդ եվրոյի հատկացմանը: