Չինաստանի ոստիկանությունը Գուանսի Չժուանի ինքնավար շրջանում, Վիետնամի հետ սահմանին 70 սառեցված սիամական կոկորդիլոսներ է առգրավել, որոնք գրանցված են Կարմիր գրքում, ինչպես նաեւ կոկորդիլոսի 88 պաչ, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Սահմանային անցակետում բեռնատարը զննելուց հետո ոստիկանները տարբերություն են հայտնաբերել իրական ապրանքի եւ բեռնատարի փաստաղթերում նշված ապրանքի միջեւ: Բեռնատարի վարարդի խոսքով, իրեն ասել են, որ տուփերում ծովամթերք է:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, սիամական կոկորդիլոսի կաշին օգտագործվում է թանկարժեք հագուստ կարելու համար: Չինաստանում արգելված է այդ կենդանիների առեւտուրն ու տեղափոխումն առանց լիցենզիայի:




























