ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Թուրքիա կատարած այցի ընթացքում Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) վտանգավոր խմբավորում եւ ահաբեկչական կազմակերպություն է կոչել:

«Սպառնալիքները, որոնց բախվում է Թուրքիան, ոչ միայն ԻՊ-ն է, ՔԱԿ-ը պակաս վտանգավոր խմբավորում չէ: Այն ահաբեկչական կազմակերպություն է: Ձեր կառավարությունը փորձեց համաձայնության գալ խաղաղության հարցում, բայց ապարդյուն, եւ դուք այլ ընտրություն չունեիք: Բայց պետք է քաղաքական կամք դրսեւորեք խնդրի կարգավորման հարցում եւ, իհարկե, անեք ամեն ինչ՝ ձեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,- Ստամբուլում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Բայդենը: Այն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է NTV-ն:

Միաժամանակ, ըստ ՌԻԱ Նովոստիի, ի տարբերություն Դավութօղուի, նա ահաբեկչական կազմակերպություն չի կոչել Սիրիայի քրդական Ժողովրդավարական միություն կուսակցությունը, որին Անկարան համարում է ՔԱԿ-ի հետ կապ ունեցող կազմակերպություն: