Պորտուգալիայում մեկնարկել են  նախագահական ընտրությունները, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Քվեարկությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 8:00-ին եւ շարունակվելու է մինչեւ ժամը 19:00-ն:

Պորտուգալիայի օրենսդրության համաձայն՝ ապագա նախագահը ընտրվելու է 5 տարի ժամկետով եւ փոխարինելու է գործող ղեկավար Անիբալ Կավակու Սիլվային, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2-րդ անգամ անընդմեջ: Եթե թեկնածուներից ոչ մեկը 50 տոկոսից ավելի շատ ձայն հավաքի, կկայանա ընտրությունների 2-րդ փուլը:

Առաջին անգամ երկրի նախագահի պաշտոնին հավալնում է միանգամից 10 թեկնածու: