Մոլդովայում հակակառավարական բողոքի ակցիայի մասնակիցները մտադիր են ժամանակավորապես փակել քաղաքի արեւմտյան մասի ճանապարհներից մեկը:

«Մուտքը Քիշնեւ այդ հատվածից մեկ ժամով արգելափակված կլինի», - լրագրողներին ասել է «Մեր կուսակցության» առաջնորդ Ռենատո Ուսատին: Ակցիային նաեւ  մասնակցում են DA քաղաքացիական պլատֆորմի ակտիվիստները: Ոստիկանությունը չի միջամտում նրանց գործողություններին, հայտնում է Point.md-ը: