American Airlines ընկերության օդանավում տուրբուլենտության պատճառով 7 մարդ է տուժել, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։

192 ուղեւոր եւ անձնակազմի 11 անդամ տեղափոխող օդանավը հայտնվել է տուրբուլենտության գոտում եւ հարկադիր վայրէջք կատարել Սենթ Ջոնս քաղաքում։

Ընկերության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ վայրէջքից հետո հոսպիտալացվել են 3 ուղեւոր եւ անձնակազմի 4 անդամ։