Մալայզիայի տարածքում «Իսլամական պետության» գրոհայինների կողմից հարձակումների իրական սպառնալիք կա: Այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Նաջիբ Ռազակը, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Նրա խոսքով, ԻՊ-ի՝ տարածաշրջանում գործող թեւը սպառնալիքներ պարունակող տեսանյութ է տարածել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել ԻՊ-ի անդամների կալանավորման մասին:

«Սպառնալիքը շատ իրական է, եւ իմ կառավարությունը դրան շատ լրջորեն է վերաբերում»,-ասել է Ռազակը՝ հավելելով, որ այդ «մարտահրավերը» փոխել է ողջ աշխարհը: