Հյուսիսային Կորեան, ըստ էության, «կրակել է իր ոտքին»: Երկար ժամանակ ծախսելով տարբեր տարածաշրջանների երկրների հետ հանաբերությունները բարելավելու ուղղությամբ, ԿԺԴՀ-ն ամեն ինչ փչացրել է վերջին միջուկային փորաձրկումներով: Հարավկորեական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի կառավարության աղբյուրները, հայտնում են, որ մոտ 10 երկրներ, որոնք նախատեսել էին դեսպանատներ բացել Փհենյանում, փոշմանել են հունվարի 6-ին տեղի ունեցած միջուկային փորձարկումից հետո:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Հյուսիսային Կորեայի հյուսիս-արեւելքում գտնվող Փհունգերի պոլիգոնում ԿԺԴՀ-ն թվով 4-րդ միջուկային փորձարկումներն է իրականացրել՝ հայտարարելով, որ ջրածնային ռումբի փորձարկումը հաջող է անցել, հաղորդում է RG-ն:
Միջազգային հանրությունը պխստորեն դատապարտել է Փհենյանի այդ քայլը, սպասվում են նոր պատժամիջոցներ ՄԱԿ-ի շրջանակներում:




























