Միջերկրական ծովում, Մարոկկոյի ափերի մոտ, այսօր՝ հունվարի 25-ին, Երեւանի ժամանակով 09.22-ին, 6,1 մագնիտուդով մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան:

Միջերկրական ծովում հաճախակի գրանցվող երկրաշարժերի պատճառը Աֆրիկայի եւ Եվրասիայի տեկտոնիկ սալաքարերի իջեցումն է: Դրանց մոտեցումն սկսվել է մոտ 50 մլն տարի առաջ, երբ սկսվել է փակվել Տետիս հնագույն օվկիանոսը, որը միացնում էր Ատլանտյան եւ Հնդկական օվկիանոսները: