Թունիսում անկարգություններ կազմակերպելու համար կալանավորվածների թիվը հասել է 538-ի, եւս 300 մարդ ձերբակալվել է պարեկային ժամը խախտելու համար, հայտնում է Mosaique FM-ը՝ վկայակոչելով ՆԳ նախարարի հայտարարությունը։

Թունիսի ՆԳՆ ներկայացուցիչ Վալիդ Լուջինիի խոսքով՝ ընդհանուր առմամբ 538 մարդ ձերբակալվել է երկրի տարբեր շրջաններում դիակապտության եւ վանդալիզմի համար։ Նրանց մեղադրում են մասնավոր ունեցվածքի նկատմամբ ոտնձգության եւ քաղաքացիների վրա հարձակվելու մեջ։

Լուջանին նաեւ հայտնել է, որ անկարգություններից տուժել է 113 իրավապահ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Թունիսում բողոքի ցույցերը սկսվել էին անցյալ շաբաթվա վերջին՝ Կասսերին քաղաքում գործազուրկ տղամարդու ինքնահրկիզումից հետո, որն ինքնասպան էր եղել այն պատճառով, որ տեղի իշխանությունները հրաժարվել էին նրան հասարակական պաշտոններից մեկում աշխատանքի ընդունել։