Թայվան կղզում ցուրտ եղանակի պատճառով 80 մարդ է մահացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հանգստյան օրերին կղզում օդի ջերմաստիճանը նվազել է մինչեւ -4 աստիճան Ցելսիուս, ինչը վերջին 40 տարվա համար ռեկորդային ցուրտ ջերմաստիճան է։ Դրա հետեւանքով առնվազն 85 մարդ մահացել է ցրտահարումից։
Նախօրեին Հոնկոնգում ցրտից 111 մարդ էր տուժել։ Կիրակի գիշերը քաղաքում օդի ջերմաստիճանը նվազել էր մինչեւ -3.1 աստիճան, ինչը վերջին 60 տարվա մեջ ամենացածր ցուցանիշն է։




























