Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մեկնաբանել է ջիհադիստների տարածած տեսանյութը, որտեղ ներկայացված են Փարիզում նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների մասնակիցները, հաղորդում է Europe 1-ը:

«Մեզ ոչինչ չի վախեցնի, ոչ մի սպառնալիք Ֆրանսիային չի ստիպի կասկածել նրանում, թե ինչպես պետք է պայքար մղել ահաբեկչության դեմ»,-հայտարարել է Օլանդը, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ ԻՊ-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ ներկայացված են 10 անձինք, որոնք մասնակցել են Փարիզում 2015-ի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկություններին: