Բելգիայի «Տինաժ» ԱԷԿ-ում վթարի հետեւանքով ջրի արտահոսք է տեղի ունեցել, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Երկրորդ էներգաբլոկում մեքենայասրահի օժանդակ միացումից ջրի արտահոսք է տեղի ունեցել։ Ռիսկի չդիմելու համար մենք որոշել ենք թուլացնել ռեակտորի հզորությունը»,- ասել էընկերության  ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ միջադեպը բնակչության համար վտանգ չի ներկայացնում։

Նշենք, որ Բելգիայի խորհրդարանը մեկ ամիս առաջ 10 տարով երկարաձգել էր «Տինաժ» եւ «Դուլ» ԱԷԿ-երի շահագործման ժամկետը։