Թուրքիայում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե Սիրիայի քրդերի զինված կառույց համարվող YPG-ն ահաբեկչական չէ, ինչը խիստ անհանգստացրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Թուրքիայում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից առաջ հայտարարել է, թե Սիրիայի քրդաբնակ հյուսիսում քրդերի կողմից կազմավորված զինված կառույց YPG-ն (Ժողովրդի պաշտպանության ուժեր) ահաբեկչական կառույց չէ։
Այս խոսքերը լուրջ մտահոգություն են առաջացրել Էրդողանի մոտ, սակայն վերջինս խուսափել է Բայդենի մոտ արտահայտել իր անհանգստությունը։ Էրդողանն Բայդենի հեռանալուց հետո խուփասել է արտասանել թե Ջո Բայդենի, թե ԱՄՆ-ի անունը։
Նշենք, որ Էրդողանը մշտապես հայատարում է, թե YPG-ն ահաբեկչական է, քանի որ հանդիսանում է PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) սիրիական թեւը։




























