Բելառուսը պատրաստ է աշխատել ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության պահպանման համար։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ընդունելով օտարերկրյա դեսպանների հավատարմագրերը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։

«Մեր երկիրը աշխարհում կայունության եւ անվտանգության պահպանման ակտիվ աջակցի հեղինակություն ունի։ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն գնահատել են մեր խաղաղասեր քաղաքականությունը եւ եկել են այն կարծիքին, որ Բելառուսի հետ պետք է ոչ միայն համագործակցել, այլեւ օգտագործել տարածաշրջանում խաղաղություն եւ կարգուկանոն պահպանելու համար։ Մենք այդ ուղղությամբ պատրաստ ենք աշխատել»,- ասել է Լուկաշենկոն։

Դիմելով դեսպաններին՝ նա նշել է, որ Բելառուսում դիվանագիտական առաքելության արդյունավետ իրականացման համար ստեղծվելու են ամենաբարենպաստ պայմանները։